Աղցաններ Բաղադրատոմսեր

Բազուկով աղցանը երբեք այսքան համեղ չեք պատրաստել

Բազուկով աղցան
Պարզ և արագ պատրաստվող այս աղցանը շատ արագ կհագեցնի Ձեր քաղցը:

Բաղադրիչներ

  • 1 հատ գազար
  • 1 հատ բազուկ
  • 150 գ պինդ պանիր
  • 2-3 ատամիկ սխտոր
  • թթվասեր կամ մայոնեզ
  • սամիթ
  • աղ

Պատրաստման եղանակը

  • Բազուկը խաշել, այնուհետև անցկացնել քերիչով:
  • Գազարը շոգեխաշել և քերիչով անցկացնել:
  • Պանիրը անցկացնել քերիչով:
  • Սամիթը մանր կտրատել, խառնել սխտորի և պանրի հետ:
  • Քերած զանգվածներին ավելացնել մայոնեզ և խառնել:
  • Ըստ հերթականության գազարը լցնել համապատասխան տարայի մեջ, ավելացնել պանրային խառնուրդը, հետո բազուկը:
  • Դնել սառնարանում 15 րոպե:
  • Տարան հեռացնել և մատուցել:
Բարի ախորժակ