Սմբուկով և սիսեռով ուտեստ
Բաղադրիչներ
1 կգ սմբուկ
300 գ սիսեռ
3 հատ լոլիկ
1 հատ սոխ
2 հատ գազար
3 հատ բուլղարական պղպեղ
4 ճաշի գդալ բուսայուղ
6 ատամիկ սխտոր
250 մլ ջուր
մաղադանոս
1 ճաշի գդալ օրեգանո
1 ճաշի գդալ պապրիկա
1 թեյի գդալ համեմի սերմ
1 թեյի գդալ քրքում
1 հատ դափնու տերև
1/2 թեյի գդալ սև պղպեղ
4 թեյի գդալ աղ
Պատրաստման եղանակը
Սիսեռը 12 ժամ առաջ նախապես թրջել:
Սմբուկները խորանարդներով կտրատել, վրան աղ ցանել, թողնել աղը ներծծվի:
Սիսեռի վրա ավելացնել 1 լ ջուր, և եփել:
Պղպեղները մանր կտրատել:
Գազարը մանր խորանարդներով կտրատել:
Սոխը մանր կտրատել, տապակել, բուսայուղով:
Ավելացնել պղպեղը, և խառնել:
Ավելացնել գազարը, և թողնել կրակին 5 րոպե:
Սմբուիկի վրա ավելացնել ջուր, հետո քամել:
Գազարին ավելացնել համեմունքները և սխտորը:
Լավ խառնելուց հետո ավելացնել, բլոնդերով հարած լոլիկը:
Ավելացնել սմբուկը, և լավ խառնել, թողնել կրակին 10 րոպե:
Սիսեռը մաքրել կեղևից, և սառեցնել:
Սմբուկի վրա ավելացնել 250 մլ ջուր և սիսեռը:
Լավ խառնել, թողնել կրակին մինչև եռռալը:
Տարայով տեղափոխել 180 աստիճան տաքությամբ ջեռոցոը, 30 րոպե:
Մատուցելիս վրան ավելացնել մաղադանոսը:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: