Բաղադրիչներ
1 կգ հավի բուդ և թևիկ
1 թ/գ օրեգանո
1 թ/գ աղ
0,5 թ/գ սև պղպեղ
ձիթայուղ
1 պղպեղ
200 գ սունկ
1 գազար
1 ցողուն պրաս սոխ՝ ըստ ցանկության
4 կարտոֆիլ
2 ճ/գ կարագ
1/2 սոխ
4 ատամիկ սխտոր
100 մլ քաղցր սոուս՝ չիլլի
3 ճ/գ մեղր
1 ճ/գ մանանեխ
3 ճ/գ սոյայի սոուս
3 ճ/գ կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Պղպեղը, սունկը, գազարը, պրաս սոխը, կարտոֆիլը միջին մեծությամբ կտրատել լցնել ջռոցի տապակի մեջ, ավելացնել մանրացրած մաղադանոս, 1/2 թ/գ օրեգանո, սև պղպեղ, աղ, 2 ճ/գ ձիթայուղ և լավ խառնել
Յուղաթուղթը թրջել, ծածկել բանջարեղենը և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Առանձին տապակել մանրացրած սոխ և սխտոր, ավելացնել արդեն պատրաստ բանջարեղենին և խառնել
Հավի մսին ավելացնել աղ, սև պղպեղ, օրեգանո, 2 ճ/գ ձիթայուղ, լավ խառնել և թողնել 15-20 րոպե
Տապակել 2 կողմից 2-ական րոպե և ավելացնել մյուս բաղադրիչներին
Քաղցր սոուսին ավելացնել մեղր, մանանեխ, կիտրոնի հյութ, լավ խառնել, ստացված սոուսով պատել մսերը և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ