Արագ և համեղ նախաճա՞շ, ահա՛ այն` շերտավոր խմորով և ձվով բլիթ

Բաղադրիչներ

300 գ շերտավոր խմոր

3 խաշած ձու

100 գ մարինացված սունկ

70 գ թթվասեր

20 գ մանանեխ

150 գ պանիր

Պատրաստման եղանակը

Շերտավոր խմորը բաժանել 8 հավասար մասերի, յուրաքանչյուրի մեջ ուղղանկյուն կտրվածք անել, ծակծկել, տեղափոխել ջեռոցի տապակի վրա

Թթվասերին ավելացնել մանանեխ, խառնել և քսել խմորի ուղղանկյուն հատվածի վրա

Խաշած ձուն շրջանաձև կտրատել, 2-ական կտոր դնել յուրաքանչյուր խմորի վրա

Ավելացնել սունկ, քերած պանիր, անկյուններին ձու քսել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում