Աղանդեր Բաղադրատոմսեր

Արագ պատրաստվող քաղցր նախաճաշ

Բանանով նրբաբլիթներ
20 минуты

Բաղադրիչներ

  • 1 հատ բանան
  • 1 հատ ձու
  • 150 գր ալյուր
  • 220 մլ կաթ
  • 1.5 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 40 գր կարագ (կամ մարգարին)
  • 3 ճաշի գդալ շաքարավազ

Պատրաստման եղանակը

  • Հարել ձուն, բանանը և շաքարավազը:
  • Ավելացնել կաթը և խառնել:
  • Փխրեցուցիչը խառնել ալյուրի հետ, մաղել և աստիճանաբար ավելացնել խառնուրդին:
  • Ավելացնել  հալեցրած կարագը և խառնել:
  • Տաքացրած չոր  թավայի մեջ գդալով լցնել մի փոքր խմոր և տապակել մոտ երեք րոպե, հետո պտտել և տապակել ևս 2 րոպե: