Բաղադրիչներ
200 մլ տաք կաթ
1 ձու
3 ճ/գ ձեթ
1 թ/գ աղ
1 ճ/գ շաքարավազ
8 գ խմորիչ
300 գ ալյուր
պանրի 2 տեսակ (ֆետա, չեդեր)
1 ձվի դեղնուց
Պատրաստման եղանակը
Տաք կաթին ավելացնել ձեթ, 1 ձու, աղ, շաքարավազ, խմորիչ, լավ խառնել, ավելացնել ալյուր, լավ խառնել, ծածկել սննդային պոլիէթիլենով և թողնել 30 րոպե
Խմորը սեղանի վրա բացել
Պանրի 2 տեսակները խառնել իրար, մի մասը դնել խմորի կենտրոնում, հավաքել, ամրացնել
Շրջել հակառակ կողմի վրա, գրտնակել կամ պարզապես ձեռքով լայնացնել
Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, խմորը դնել, պատել ձվի դեղնուցով, ավելացնել պանրի մնացած մասը և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Մատուցե՛ք, քանի դեռ տաք է )))
Բարի ախորժակ