Բաղադրիչներ
լավաշ
համեմ
100 գ պանիր
2 նրբերշիկ
100 գ երշիկ
2 ճ/գ մայոնեզ
50 մլ կաթ
1 ձու
աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Երշիկը, նրբերշիկը, պանիրը անցկացնել քերիչով, ավելացնել մանրացրած համեմ, աղ, սև պղպեղ, մայոնեզ և լավ խառնել
Լավաշը բաժանել 4 կամ 2 հավասար ուղղանկյունների, մի քիչ մայոնեզ, քսել, ավելացնել ստացված խճողակը և տարածել
2 ուղղանկյունները իրար ամրացնելով փաթաթել
1 ձվին ավելացնել կաթ, աղ, սև պղպեղ, լավ խառնել։ Ռուլետները բաժանել մասերի, թաթախել ձվի մեջ և կտրված հատվածների վրա տապակել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ