Բաղադրիչներ
200 գ երկար բրինձ
100 գ գազար
100 գ սոխ
70 գ մարինացված ոլոռ
70 գ մարինացված եգիպտացորեն
180 գ քաղցր պղպեղ
3 ճ/գ ձեթ
400 մլ եռման ջուր
3 ատամիկ սխտոր
½ թ/գ սև պղպեղ
1,5 թ/գ աղ
Պատրաստման եղանակը
3 ճ/գ ձեթի մեջ, միջին ջերմության վրա, 3 րոպե տապակել խորանարդաձև կտրատած սոխը, ապա ավելացնել խորանարդաձև կտրատած գազարը
Ավելացնել խորանարդաձև կտրատած քաղցր պղպեղը, ոլոռն ու եգիպտացորենը
Համեմել աղով, սև պղպեղով, լավ խառնել և թողնել միջին ջերմության վրա 3 րոպե (կարելի ավելացնել նաև սիրելի համեմունքներից)
Բրինձը 5-6 անգամ լվանալ տաք ջրով, ապա ավելացնել տապակին, խառնել, թողնել 2 րոպե
Ավելացնել եռման ջուր, թողնել եռա, ապա փակել կափարիչն ու թողնել թույլ կրակին 15-20 րոպե
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ