Արագ, անվնաս, համեղ և գեղեցիկ։ Այս բոլոր հատկանիշները մեկտեղվում են այս բաղադրատոմսի մեջ՝ կարմիր բողկով աղցան

Բաղադրիչներ

կաղամբ

100 գ կարմիր բողկ

2 խաշած ձու

2 հալեցրած պանիր

կանաչ սոխ

3 ճ/գ թթվասեր

1 թ/գ մանանեխ

աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Թթվասերին ավելացնել մանանեխ, սև պղպեղ, լավ խառնել

Կաղամբը բարակ կտրատել, լցնել մատուցվող ափսեի մեջ, համեմել աղով, ավելացնել թթվասերային սոուս (հարմար է լցնել խոհարարական պարկի մեջ, այնուհետև օգտագործել)

Ավելացնել երկարությամբ կտրատած կարմիր բողկ, թթվասեր

Հալեցրած պանիրը 15-20 րոպե թողնել սառցախցիկում, ապա անցկացնել քերիչով և ավելացնել աղցանին

Ավելացնել թթվասեր, ապա քերիչով անցկացրած ձու, աղ, թթվասեր

Զարդարել մանրացրած կանաչ սոխով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում