Բաղադրիչներ
250 գ մակարոն
250 գ խոզապուխտ կամ ցանկացած միս
300 մլ կաթ
300 մլ ջուր
2 ձու
150 գ պանիր
1 թ/գ աղ
1 թ/գ կուրկումա` ըստ ցանկության
0,5 թ/գ սխտորի փոշի
1 թ/գ սև պղպեղ
կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
Հրակայուն տարայի ներսը պատել ձեթով, լցնել մակարոնը, ավելացնել խոզապուխտը, կտրատած կանաչ սոխը
Առանձին տարայի մեջ 2 ձու կոտրել, ավելացնել վերը նշված համեմունքները և լավ խառնել
Ավելացնել ջուր, կաթ, լավ խառնել և լցնել մակարոնի վրա
Պանիրը քերել և ավելացնել ընդհանուր զանգվածին
Ծածկել փայլաթիթեղով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 40 րոպե, որից հետո փայլաթիթեղը հանել և ևս 15-20 րոպե թողնել ջեռոցում
Ընթրիքը պատրաստ է )))
Բարի ախորժակ