Ավելի համեղ ընթրիք դժվար է պատկերացնել: Տապակած տավարի լյարդ` բանջարեղենով

Բաղադրիչներ

500 գ տավարի լյարդ

½ թ/գ խորովածի համար նախատեսված համեմունք

1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ

1 թ/գ 9% քացախ

500-600 գ կարտոֆիլ

½ գազար

2 գլուխ սոխ

1 քաղցր պղպեղ

աղ

200 մլ ջուր

Պատրաստման եղանակը

Մսին ավելացնել խորովածի համեմունք, կարմիր քաղցր պղպեղ, քացախ, լավ խառնել, թողնել 30 րոպե

Կարտոֆիլը միջին մեծությամբ կտրատել, համեմել աղով, տապակել առատ ձեթի մեջ և հանել թավայից

Նույն թավայի մեջ տապակել կիսալուսնաձև կտրատած գազար և հանել

Մնացած ձեթի մի մասը թափել, ապա ավելացնել համեմած միսը, տապակել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, պղպեղ, աղ

Ավելացնել տապակած բանջարեղենը, ջուր, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 20 րոպե

Ընթրիքը պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում