Առավոտյան նախաճաշը հենց այսպիսին պետք է լինի: Խնձորով ալադի

Բաղադրիչներ

1 խնձոր

1 ձու

30 գ շաքարավազ

150 գ յոգուրտ

1 կիտրոնի կեղև

140 գ ալյուր

0,5 թ/գ փխրեցուցիչ

2 ճ/գ շաքարի փոշի

դարչինի փոշի

Պատրաստման եղանակը

Խնձորը մաքրել, քերիչով անցկացնել

Ձուն և շաքարավազը խառնել իրար, ավելացնել յոգուրտ, խառնել

Ավելացնել խնձորը, կիտրոնի կեղևը և լավ խառնել

Ավելացնել ալյուր, փխրեցուցիչ և խառնել

Թավայի մեջ մի քիչ ձեթ լցնել, ստացված զանգվածը ալադիների պես տապակել

Առանձին տարայի մեջ շաքարի փոշի լցնել, մի պտղունց դարիչին ավելացնել

Ցանել ալադիների վրա և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում