Առավոտյան թեյի և սուրճի լավագույն ընկերը` մրգային ջեմով թխվածքը

Բաղադրիչներ

3 ձու

8 գ վանիլային շաքարավազ

150 գ շաքարավազ

120 մլ ձեթ

150 մլ յոգուրտ

250 գ ալյուր

10 գ փխրեցուցիչ

մրգային ջեմ

կաղապարի չափը` 20 սմ

Պատրաստման եղանակը

3 ձվին ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ, լավ հարել` ընթացքում ավելացնելով ձեթ, յոգուրտ

Մաս-մաս ավելացնել ալյուր, փխրեցուցիչ և լավ խառնել

Կաղապարի մեջ կարագ քսել, ստացված զանգվածի մի մասը լցնել, հավասրապես տարածել, ավելացնել ցանկացած մրգային ջեմ

Լցնել խմորի մնացած մասը և ևս մեկ անգամ ջեմ: Դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Կարող եք շաքարի փոշի ցանել և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում