Առանց ջեռոցի և մեծ ջանքերի. ֆրանսիական Ռատատույ թավայի մեջ 40 րոպեում

Ռատատույ
Համեղ և ախորժելի ուտեստ թարմ բանջարեղեններից:

Բաղադրիչներ

  • 500 գ ցուկինի
  • 500 գ սմբուկ
  • 350 գ կարմիր պղպեղ (քաղցր)
  • 500 գ լոլիկ
  • 250 գ սոխ
  • 2 ատամիկ սխտոր
  • 5 ճաշի գդալ ձիթայուղ
  • նանա
  • մաղադանոս
  • ռեհան
  • դափնու տերև
  • 1/2 թեյի գդալ սև պղպեղ
  • 1.5 թեյի գդալ աղ

Պատրաստման եղանակը

1 Սմբուկը խորանարդներով կտրատել, տապակել ձիթայուղի մեջ 5-7 րոպե:
2 Ցուկինին խորանարդներով կտրատել, առանձին տապակել ձիթայուղի մեջ 5-7 րոպե՝ միջին կրակի վրա:
3 Նույն սկզբունքով կտրատել պղպեղը, և տապակել:
4 Սոխը և լոլիկը մանր կտրատել, տապակել միասին:
5 Տապակած բանջարեղենը խառնել իրար, ավելացնել աղը և սև պղպեղը, և դնել կրակին: Թարմ կանաչիները կապոց դարձնել, և դնել ուտեստի մեջ: Թողնել միջին կրակի վրա 15 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում