Տապակած բանջարեղեն
Բաղադրիչներ
1 կգ կարտոֆիլ
2 հատ քաղցր պղպեղ
1-2 հատ սմբուկ
1 թեյի գդալ աղ
1 թեյի գդալ ռեհան
1/4 թեյի գդալ աղացած պղպեղներ
2 թեյի գդալ սխտորի փոշի
բուսայուղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը կտրատել գյուղական ձևով:
Սմբուկը կտրատել կլոր ճղակներով:
Պղպեղները կտրատել երկարավուն:
Բանջարեղենների վրա ավելացնել համեմունքները և բուսայուղը, և լավ խառնել:
Բանջարեղենը լցնել տարայի մեջ:
Եփել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում 40-45 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: