Բաղադրությունը
- 300 գ հավի կրծքամիս,
- 1 հատ մեծ վարունգ,
- 150 գ պանիր,
- 200 գ հաց (բատոն),
- 1 հատ սպիտակ սոխ,
- 0.5 հատ կարմիր սոխ,
- հազարի տերևներ,
- 4 ճաշի գդալ ձեթ (ցանկալի է ձիթապտղի),
- 2 ատամիկ սխտոր,
- 0.5 հատ լիմոնի հյութ,
- համեմունքներ,
- աղ,
- մի փոքր ձեթ (հավը տապակելու համար):
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը համեմել (օրինակ՝ խմելի-սունելի) և 2 կողմից տապակել: Տապակելուց հետո, կրակը թուլացնել, թավան կափարիչով ծածկել և շոգեխաշել: Այնուհետև հավի կրծքամիսը թողնել, որ հովանա:
Բատոնը խորանարդներով կտրատել և ջեռոցում մի փոքր չորացնել (150 ջերմստիճան), մինչև ոսկեգույն երանգ կստանա:
Սոխը բարակ կտրատել:
Հավի կրծքամիսը, վարունգը կտրատել:
Պանիրը քերիչով անցկացնել:
Հազարի տերևները կտրատել կամ ձեռքով կտոր-կտոր անել:
Բոլոր բաղադրիչները խառնել:
Այուհետև առանձին ամանի մեջ լցնել ձեթ, ճզմված սխտոր, լիմոնի հյութ,աղ, սև պղպեղ և լավ խառնել:
Այս զանգվածը ավելացնել աղցանի մյուղ բացադրիչների վրա և կրկին լավ խառնել:
Բարի ախորժակ