Առանց ձվի և կաթնամթերքի պատրաստվող, բայց միևնույնն է շատ համեղ թխվածք

Բաղադրությունը

  • 240 գ սենյակային ջերմաստիճանի ջուր,
  • 210 գ ալյուր,
  • 75 գ ձեթ,
  • 35 գ կակաո,
  • 180 գ շաքարավազ,
  • 20 գ վանիլին,
  • 0.5 թեյի գդալ աղ,
  • 10 գ փխրեցուցիչ:

Ջնարակ

  • 3 ճաշի գդալ կակաո,
  • 3 ճաշի գդալ շաքարի փոշի,
  • 1 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա,
  • շատ սառը ջուր (մեջը սառույցներ):

Ձևավորում

30-40 գ կոկոսի փաթիլներ:

Պատրաստման եղանակը

Ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը մաղով անցկացնել, ավելացնել աղ, շաքարավազ և վանիլին և լավ խառնել:

Այնուհետև ավելացնել ջուրը և ձեթը ու կրկին լավ խառնել կամ հարել:

Խմորը լցնել ձևամանի մեջ (21սմ) և թխել 170 ջերմաստիճանում 40-45 րոպե:

Ջնարակը պատրաստելու համար կակաոն, կարտոֆիլի օսլան, շաքարի փոշին խառնել և մաղով անցկացնել:

Գդալ առ գդալ ավելացնել սառը ջուրը և խառնել:

Թխվածքը թողնել, որ հովանա, իսկ հետո քսել ջնարակը, և ձևավորել կոկոսի փաթիլներով:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում