Բաղադրիչներ
300 շոկոլադե թխվածքաբլիթներ
2 բանան
250 գ կաթնաշոռ
2 ճ/գ թթվասեր
2 ճ/գ խտացրած կաթ
2 փոքր մանդարին
2 կիվի
Պատրաստման եղանակը
Թխվածքաբլիթները բլենդերով մանրացնել։ Բանանը հարել բլենդերով, ավելացնել թխվածքաբլիթին և լավ խառնել
Խմորի պես հունցել, ծածկել և թողնել մի կողմ
Կաթնաշոռին ավելացնել թթվասեր, խտացրած կաթ և հարել բլենդերով
Թխվածքաբլիթային խմորը յուղաթղթի վրա ուղղանկյունաձև բացել, քսել կաթնաշոռային կրեմը
Շարել մանդարինները, խորանարդաձև կտրատած կիվին և ռուլետի պես փաթաթել
Փաթաթել յուղաթղթով և մի քանի ժամ թողնել սառնարանում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ