Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Պարզ բաղադրատոմս «աջափսանդալի» պատրաստման համար

Աջափսանդալ

Բաղադրիչներ

  • սմբուկ
  • լոլիկ
  • կարտոֆիլ
  • գազար
  • քաղցր կարմիր պղպեղ
  • կծու կարմիր պղպեղ
  • սոխ
  • սխտոր
  • ռեհան
  • համեմ
  • ձեթ
  • աղ
  • սև պղպեղ
  • շաքարավազ

Պատրաստման եղանակը

  • Սմբուկը մեծ կտորներով կտրատել, վրան աղ լցնել, խառնել և 10-15 րոպե թողնել, որ ավելորդ հեղուկը դուրս գա:
  • Կարտոֆիլի կեղևը մաքրել և կրկին մեծ կտրատել:
  • Լոլիկի կեղևի վրա դանակով խաչ անել, և վրան տաք ջուր լցնել: Այնուհետև հանել լոլիկի կեղևը, և լոլիկը կտրատել:
  • Մեծ կտրատել գազարը, սոխը և քաղցր բիբարը:
  • Կծու կարմիր բիբարը մանր կտրատել, սոխը մանր կտրատել կամ ճզմել:
  • Կանաչին մանր կտրատել:
  • Սմբուկի ջուրը դատարկել, սառը ջրով լվանալ, կտորները ձեռքերով «ճզմել»:
  • Կարտոֆիլը տապակել ուժեղ կրակին այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա:
  • Նույն թավայի մեջ առանձին տապակել սմբուկը և լցնել կարտոֆիլի վրա:
  • Առանձին տապակել սոխը, հենց ոսկեգույն երանգ ստանա, ավելացնել գազարը և միասին տապակել, իսկ 1-2 րոպե անց ավելացնել քաղցր բիբարը:
  • Այնուհետև ավելացնել սխտորի և կծու կարմիր բիբարի կեսը, մի քանի վայրկյան խառնել ու ավելացնել լոլիկը:
  • Զանգվածին ավելացնել տապակված սմբուկը և կարտոֆիլը, սխտորի և կծու կարմիր բիբարի մնացած մասը, կտրատված կանաչին, համեմել աղով, սև պղպեղով, շաքարավազով և լավ խառնել:
  • Թավան ծածկել կափարիչով, կրակը միջինից թույլ անել, և մոտ 10-15 րոպե ուտեստը շոգեխաշել:
  • Այնուհետև կրակն անջատել, և ուտեստը որոշ ժամանակ ևս ծածկված վիճակով թողնել: