Աղցան «Անսպասելի հյուր»

Այս հրաշք բաղադրատոմսը իր անունը ստացել է արագ և հեշտ պատրաստելու համար:
Բաղադրիչներ
- 150 գ ապխտած երշիկ
- 2 հատ վարունգ
- 3 հատ խաշած ձու
- 75 գ պանիր
- 100 գ պահածոյացված ոլոռ
- կանաչ սոխ
- մայոնեզ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Երշիկը, ձուն և վարունգը երկարավուն կտրատել:



2 Սոխը մանր կտրատել:

3 Պանիրը քերիչով անցկացնել:

4 Ավելացնել ոլոռը, համեմել աղով և սև պղպեղով:

5 Ավելացնել մայոնեզը և լավ խառնել:

Բարի ախորժակ: