Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Հյութեղ և խրթխրթան այս ուտեստը կհալչի Ձեր բերանում, իսկ համից չեք կշտանա

Հավի տապակած բդիկներ
Խրթխրթան հավի բդիկներ՝ ամենահամեղ տարբերակով:

Բաղադրիչներ

  • 7-8 հատ հավի բդիկ
  • 200 մլ մածուն
  • 30 գ մաղադանոս
  • 1 թեյի գդալ լիմոնի հյութ
  • 3 ատամիկ սխտոր
  • 1 թեյի գդալ մանանեխ
  • աղ

Պատրաստման եղանակը

  • Հավի բդիկների վրա ցանել աղ, այնուհետև սև և կարմիր պղպեղներ՝ երկու կողմից:
  • Մարինացնել 20 րոպե:
  • Մաղադանոսը մանր կտրատել, ավելացնել մածունը, լիմոնի հյութը, սխտորը, մանանեխը և լավ խառնել:
  • Հավի բդիկները լցնել սոուսի մեջ այնուհետև թաթախել պաքսիմատի մեջ, դնել տարայի մեջ:
  • Վրան դնել մի փոքր կարագ, և դնել ջեռոցի մեջ 200° C տաքությամբ՝ 40-45 րոպե:
Բարի ախորժակ: