Սնկով և թթվասերով անչափ համեղ ուտեստ, որը կրկին ու կրկին կցանկանաք պատրաստել

Սնկով ուտեստ
50 րոպե

Բաղադրիչներ

  • 500 գ սունկ
  • 150-200 գ թթվասեր
  • 2 հատ սոխ
  • 1 ատամիկ սխտոր
  • սամիթ
  • ձեթ
  • սև պղպեղ
  • պանիր (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը

1 Սունկը, սամիթը և սոխը կտրատել:
2 Սխտորը ճզմել կամ կտրատել:
3 Առատ ձեթով սոխարած պատրաստել՝ համեմելով աղով և պղպեղով: Սոխարածը պատարստել թույլ կրակին մոտ 20 րոպե:
4 Մեկ այլ թավայի մեջ քիչ ձեթով սունկ տապակել (մոտ 40 րոպե):
5 Տապակված սոխը լցնել սնկի վրա՝ համեմելով աղով և պղպեղով:
6 Քիչ անց ավելացնել թթվասերը և եփել մոտ 5 րոպե:
7 Վերջում ավելացնել սամիթը և սխտորը ու լավ խառնել:
8 Ուտսետը պատրաստ է: Սակայն այն կարող եք լցնել ձևամանի մեջ և ջեռոցում եփել մոտ 10 րոպե 180 ջերմաստիճանում՝ նախապես վրան քերված պանիր շաղ տալով:
Կիսվել Facebook-ում