Բաղադրությունը
- Խմոր
3 բաժակ ալյուր,
1 բաժակ շաքարավազ,
2 հատ ձու,
2 ճաշի գդալ մեղր,
50 գ կարագ,
2 թեյի գդալ սոդա,
քացախ:
- Կրեմ
500 գ թթվասեր (ցանկալի է յուղոտ 20%-ից ոչ ցածր),
մոտ 1 բաժակ շաքարավազ:
Պատրաստման եղանակը
Միավորել խմորի համար նախատեսված բաղադրիչները (սոդան քացախով հանգցնել)՝ բացի ալյուրից, և դնել ջրայի գոլորշու վրա: Զանգվածն անընդհատ խառնել այնքան, մինչև միասեռ զանգված կդառնա և կսկսի եռալ:
Այնուհետև զանգվածը գազի վրայից վերցնել, և կամաց-կամաց մեջն ավելացնել ալյուրը ու խառնել:
Հետո խմոր հունցել և բաժանել 8-9 մասերի: Յուրաքանչյուր մասը գրտնակել և թխել 200 ջերմաստիճանում 3-5 րոպե:
Պատրաստի շերտի վրա մեծ աման դնել և այդ ամանի ձևով կտրել, ավելացած կողային մասերը մանրեցնել վերջում թխվածքը ձևավորելու համար:
Կրեմը պատրաստելու համար շաքարավազը և թթվասերը հարել:
Կրեմը քսել բոլոր շերտերի վրա, իսկ վերջին շերտը ձևավորել փշրանքներով:
Թխվածքը մի քանի ժամ թողնել սառնարանում, որ կրեմը ներծծվի:
Բարի ախորժակ