Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Անչափ համեղ դդմիկով կոտլետներ

Դդմիկով կոտլետ
45 минуты

Բաղադրիչներ

  • 800 գ դդմիկ
  • 120 գ չորահաց
  • 1 հատ սոխ
  • կանաչի
  • 3 ատամիկ սխտոր
  • 100 գ պանիր
  • 2 հատ ձու
  • ձեթ
  • աղ
  • պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Դդմիկը քերիչով անցկացնել, ավելացնել 1 թեյի գդալ աղ և խառնել:
  • Քերված դդմիկը լցնել քամիչի մեջ, այդպես թողնել 20 րոպե՝ ընացքում գդալով զանգվածը ճզմելով, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա:
  • Քերված դդմիկով զանգվածի մեջ ավելացնել աղացած սոխ և սխտոր, մանր կտրատված սամիթ, քերված պանիր, մանրեցված չորահաց, ձու և սև պղպեղ ու խառնել:
  • Զանգվածից կոտլետներ ձևավորել և տապակել ձեթի մեջ:
  • Ցանկության դեպքում կոտլետները կարելի է թաթախել ալյուրի մեջ: