Տորթ «Հարբած բալ»

Ամենահամեղ տորթը՝ ամենապարզ բաղադրատոմսով:
Բաղադրիչներ
Կրեմ
- 200 գ կարագ
- 1 տուփ խտացրած կաթ
- վանիլին
Բիսկվիթ
- 350 գ ալյուր
- 6 հատ ձու
- 350 գ շաքարավազ
- 4 ճաշի գդալ կակաո
- 1.5 թեյի գդալ փխրեցուցիչ
- բալ
- գինի՝ կիսաքաղցր
- շոկոլադ՝ ձևավորման համար
Պատրաստման եղանակը
1 Բալի հատիկների վրա գինի լցնել, թողնել մի քանի ժամ սառնարանում:

2 Ձվի սպիտակուցը առանձնացնել, հարիչով հարել:
3 Ավելացնել շաքարավազը, հարել, որպեսզի ստացվի մերենգա:

4 Այնուհետև հատ-հատ ավելացնել դեղնուցները և հարել:

5 Ալյուրին ավելացնել փխրեցուցիչը, կակաոն, և խառնել:

6 Ստացված զանգվածը աստիճանաբար ավելացնել մերենգային, և խառնել:

7 Խմորը լցնել ձևամանի մեջ, թխել 35 րոպե 180° ջերմաստիճան տաքությամբ:

8 Բիսկվիթի վերին հատվածը կտրել, հեռացնել խմորային միջուկը:


9 Միջուկը լցնել կրեմի մեջ, ավելացնել գինով թրջած բալի հատիկները:

10 Բիսկվիթը թրջել բալի հատիկներից ավելացած գինով, և լցնել կրեմի հետ խառնած բալի հատիկները:


11 Կրեմը քսել ամբողջ բիսկվիթի վրա, և ձևավորել՝ ըստ ցանկության:

Կրեմ
1 Սենյակային ջերմասիտճանի կարագը հարիչով հարել մինչև սպիտակելը:
2 Քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը, և հարել մինչև միասեռ զանգված ստանալը:
3 Ավելացնել վանիլինը:

Բարի ախորժակ: