Անուշահամ հավի թևիկներ մեղրային սոուսով

Բաղադրությունը

  • 500 գ հավի թևիկ,

իսկ մարինադի համար

  • մեղր,
  • մանանեխ,
  • սոյայի սոուս,
  • մայոնեզ,
  • աղ և պղպեղ՝ ըստ ցանկության:

Պատրաստման եղանակ

Մարինադը պատրաստելու համար հարկավոր է լավ խառնել վերը թվարկված բոլոր բաղադրիչները՝ բացի թևիկներից: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել աղ և սև պղպեղ:

Թևիկները լվանալ, չորացնել, դնել խորը ամանի մեջ, և վրան մարինադ լցնել: Լավ խառնել, փակել այդ ամանը և մի քանի ժամ թողնել սառնարանում:

Դրանից հետո միացնել ջեռոցը: Թևիկները դասավորել թավայի մեջ և եփել 180 ջերմաստիճանում այքնան, մինչև ոսկեգույն կեղև կառաջանա:

 Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում