Անուշաբույր և ախորժելի Չախոբիլին ամենապարզ և արագ տարբերակով

Չախոբիլի
Ախորժելի և համեղ ճաշատեսակ՝ նոր ավելի արագ և հարմար բաղադրատոմսով:

Բաղադրիչներ

  • 400 գ հավի կրծքամիս
  • 2 հատ սոխ
  • 3 հատ լոլիկ
  • 1 թեյի գդալ աղ
  • 1 թեյի գդալ խմելի–սունելի
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ
  • 0.5 թեյի գդալ կարմիր պղպեղ
  • 30 գ կարագ
  • բուսայուղ
  • մաղադանոս
  • սամիթ
  • սխտոր (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը

1 Սոխը մանրացնել և տապակել բուսայուղի մեջ:
2 Հավի կրծքամիսը (կարող եք վերցնել ամբողջական հավ) կտրատել, տապակել կարագով և բուսայուղով:
3 Ավելացնել կտրատված լոլիկները, աղ, խմելի- սունելի, սև և կարմիր պղպեղ:
4 Խառնել և թողնել շոգեխաշվի 10 րոպե:
5 Ավելացնել տապակած սոխը և կտրատված կանաչին, թողնել շոգեշաշվի ևս 5 րոպե:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում