Բաղադրությունը
160 գ կաղամբ,
90 գ բողկ,
90 գ վարունգ,
հազարի տերևներ,
կանաչ սոխ,
3 ճաշի գդալ ձեթ,
աղ,
պղպեղ:
Պատրաստման եղանակը
Կաղամբը, բողկը, վարունգը, հազարի տերևները և կանաչ սոխը կտրատել:
Այս բոլոր բաղադրիչները միավորել, համեմել աղով և պղպեղով, ձեթ ավելացնել և խառնել:
Աղցանը պատրաստ է:
Բարի ախորժակ