Անուշ բույրերով հարուստ հավի կրծքամիս՝ պատրաստված կարի համեմունքով

Բաղադրությունը

  • 300 գ հավի կրծքամիս,
  • 1 բաժակ սերուցք (20%),
  • 1 հատ սոխ,
  • 1 հատ բուլղարական պղպեղ,
  • 3 ատամիկ սխտոր,
  • 1 թեյի գդալ աղ,
  • 1 թեյի գդալ պղպեղ,
  • 1 թեյի գդալ աղացած համեմ,
  • 1.5 թեյի գդալ կարի:

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը միջին մեծության կտորներով կտրատել:

Հավի կրծքամսի վրա ավելացնել համեմունքները՝ աղ, պղպեղ, համեմ, կարի, ինչպես նաև ճզմված սխտոր, լավ խառնել և թողնել, որ մարինացվի:

Այս ընթացքում սոխը և բուլղարական պղպեղը կտրատել:

Մի փոքր ձեթով սոխարած պատրաստել, ավելացնել հավը՝ համեմունքներով, մի քանի րոպե տապակել, այնուհետև ավելացնել բուլղարական պղպեղը և մի քանի րոպե տապակել:

Վերջում զանգվածի վրա ավելացնել սերուցքը, և եփել թույլ կրակի վրա մոտ 15 րոպե:

Մատուցել բրնձի հետ:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում