Աննման «Կիևյան» տորթ

Բաղադրություն

Խմոր

  • 400 գ ալյուր,
  • 250 գ կարագ,
  • 150 գ շաքարավազ,
  • 1/3 թեյի գդալ աղ,
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ,
  • 3 հատ ձվի դեղնուց,
  • 3 ճաշի գդալ թթվասեր,
  • 3 բաժակ ընկույզ:

Բեզե

  • 3 հատ ձվի սպիտակուց,
  • 200 գ շաքարավազ:

Կրեմ

  • 1 տուփ եփած խտացրած կաթ,
  • 200 գ կարագ:

Պատրաստման եղանակը

Ալյուրը, շաքարավազը, փխրեցուցիչը և աղը խառնել, մաղով անցկացնել:

Ավելացնել կարագ և տրորել:

Ձվի դեղնուցը և սպիտակուցը տարանջատել: Դեղնուցը և թթվասերը ավելացնել ալյուրով զանգվածի մեջ, խառնել, իսկ հետո խմոր հունցել:

Խմորը դնել սառնարանում:

Բեզեն պատրաստելու համար առանձնացված սպիտակուցները և շաքարավազը լավ հարել: Պետք է ստացվի կայուն և փրփրուն զանգված և չպետք է հոսի:

Խմորը բաժանել 3 մասի և գրտնակել:

1-ին շերտը թխել նախապես տաքացված ջեռոցում (190 ջերմաստիճանում) 7-8 րոպե:

2-րդ և 3-րդ գրտնակված շերտերի վրա բեզե քսել, և դրանց վրա ընկույզ շաղ տալ ու նոր առանձին-առանձին թխել:

Բոլոր շերտերը թողնել, որ հովանան:

Կրեմը պատրաստելու համար հարել փափուկ կարագը 4-5 րոպե, հետո ավելացնել եփած խտացրած կաթը ու կարագի հետ հարել 3-4 րոպե՝ հարիչի միջին արագությամբ:

Շերտերը ծածկել կրեմով, իսկ առանց ընկուզի և բեզեյի շերտը դնել ամենավերևում, և դրա վրա նույնպես կրեմ քսել:

Տորթը 4 ժամ թողնել սառնարանում, որ կրեմը ներծծվի:

Մատուցելիս կողքերը հավասարեցնել և զարդարել քերված շոկոլադով կամ ըստ ցանկության:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում