Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
Կանաչ սոխ
3 հատ գազար
2 հատ կարտոֆիլ
6 ճ/գ բուսայուղ
1 թ/գ աղ
1 թ/գ սև պղպեղ
0,5 թ/գ կարմիր պղպեղ
Խմորի պատրաստման համար՝
400 մլ կաթ
500-600 գ ալյուր
2 թ/գ փխրեցուցիչ
3 ճ/գ քնջութ և մակ
Պատրաստման եղանակը
Թավայի մեջ բուսայուղ լցնել, սոխը խորանարդաձև կտրատել, 1 րոպե տապակել, ապա ավելացնել քերիչով անցկացրած կարտոֆիլն ու գազարը
Թողնել 3 րոպե, ապա ավելացնել մանրացրած կանաչ սոխը, տապակել միջին ջերմության վրա այնքան, մինչև բանջարեղենի պատրաստ լինելը
Ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ և թողնել մի կողմ
Առանձին տարայի մեջ կաթ լցնել, ավելացնել 1 թ/գ աղ, խառնել ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, քնջութ և մակ ու լավ խառնել
Խմոր հունցել, ծածկել և թողնել 10 րոպե
Խմորը բաժանել 2 հավասար մասերի և բարակ շերտով բացել
Շերտը բաժանել 6 հավասար մասերի (ուղղանկյունաձև), յուրաքանչյուրի վրա 2 թ/գ խճողակ լցնել, կողային մասերին ջուր քսել և փաթաթել
Ամրացնել ծայրերը
Թավայի մեջ ձեթ լցնել, լավ տաքացնել և 2 կողմից տապակել
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ