Աննկարագրելի համեղ մանդարինով թխվացք, որը շատ կսիրեն հատկապես երեխաները

Բաղադրիչներ

2 միջին չափի մանդարին

2-3 ձվի դեղնուց

180 գ ալյուր

0,5 տուփ վանիլային շաքարավազ

100 գ շաքարավազ

125 մլ կաթ

25 գ հալած կարագ

1,05 թ/գ փխրեցուցիչ

Պատրաստման եղանակը

Ձուն, շաքարավազը, կարագը, կաթը, վանիլային շաքարավազն ու աղը միասին լավ հարել

Ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը և դարձյալ հարել

Ստացված խմորը լցնել ջեռոցի համար նախատեսված կաղապարի մեջ (24 սմ), հավասարեցնել, գեղեցիկ դասավորել մանդարինի կտորները, մի փոքր հալած կարագ լցնել, 2 ճ/գ շաքարավազ շաղ տալ, դնել 180°C տաքացրած ջեռոցում 30-35 րոպե

Շաքարի փոշի ցանեք և վայելեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում