Աննկարագրելի համեղ է և ախորժելի՝ պատրաստվում շատ պարզ բաղադրիչներով և արագ։ Կարտոֆիլով տապակա

Բաղադրիչներ

1 կգ կարտոֆիլ

1 թ/գ աղ

1 գլուխ սոխ

400 գ հավի աղացած միս + ½ թ/գ աղ, սև պղպեղ

1 ատամիկ սխտոր

ձեթ

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել աղ, սև պղպեղ, ճզմած սխտոր և լավ խառնել

1 ճ/գ միս վերցնել, ձեռքի մեջ հարթեցնել (ալադիկի պես)

Կարտոֆիլն ու սոխը մաքրել, աղալ կամ անցկացնել մանր քերիչով, ավելացնել աղ և լավ խառնել

Թավայի մեջ ծեթ լցնել, 1 ճ/գ կարտոֆիլ դնել և ալադիկի տեսք տալ

Յուրաքանչյուրի վրա մսի բարակ շերտ դնել, տապակել 2 կողմից միջին ջերմության վրա

Կարող եք մատուցել թթվասերի և սխտորի սոուսով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում