Ելակով կարկանդակներ

Բաղադրիչներ
Խմոր
- 450 գ ալյուր
- 200 գ կաթ
- 100 գ կարագ
- 2 հատ ձու
- 80 գ շաքարավազ
- 30 գ թարմ խմորիչ կամ 10 գ չոր խմորիչ
- 10 գ վանիլային շաքար
- 1 պտղունց աղ
Միջուկ
- ելակ
- շաքարավազ
- կարտոֆիլի օսլա
Օշարակ
- 1 ճաշի գդալ շաք
- 1 ճաշի գդալ կաթ
Պատրաստման եղանակը
- Տաք կաթը, խմորիչը, շաքարավազը, վանիլային շաքարը, աղը և 1 հատ ձուն և 1 հատ ձվի սպիտակուցը խառնել:

- Ալյուրը մաղել և ալյուրից 400 գ լցնել զանգվածի մեջ: Այնուհետև զանգվածի մեջ ավելացնել հալեցրած կարագ և գդալով խառնել:

- Խմորը ծածկել սննդային տոպրակով և մոտ 1 ժամ 30 րոպե թողնել որևէ տաք վայրում:

- Երբ խմորը ուռչի, այն տրորել մնացած 50 գ ալյուրի հետ: Անհրաժեշտության դեպքում մի փոքր ևս ալյուր ավելացնել:
- Ստացվում է էլաստիկ և ձեռքերին չկպչող խմոր:
- Խմորը բաժանել 12 հավասար մասի:

- Յուրաքանչյուր մասին լոշիկի տեսք տալ:
- Լոշիկի մեջ օսլա լցնել, վրան կտրատված ելակ դնել, իսկ ելակի վրա շաքարավազ շաղ տալ: Լոշիկը փակել՝ կողմերը իրար վրա բերելով:

- Ելակով կարկանդակները շարել յուղաթղթով ծածկված ձևամանի մեջ, ծածկել սրբիչով և 20 րոպե թողնել:
- Այնուհետև կարկանդակների վրա ձվի դեղնուցով և կաթով խառնուրդ քսել:

- Թխել մոտ 30 րոպե 180 ջերմաստիճանում:
- Օշարակը պատրաստելու համար միմյանց խառնել կաթը և շաքարավազը:
- Երբ կարկանդակները պատրաստ լինեն, դրանց վրա օշարակ քսել:

