Աննկարագրելի համեղ, գեղեցիկ և շատ արագ պատրաստվող: Լցոնած խոզի փափկամիս

Բաղադրիչներ

7 կտոր խոզի փափկամիս (կարելի է փոխարինել հավի կրծքամսով)

1 գլուխ սոխ

1 պղպեղ

7 հատ սունկ

աղ

սև պղպեղ

3 ձու

3 ճ/գ պաքսիմատ

50 մլ ձեթ

Պատրաստման եղանակը

Միսը ծեծել, համեմել աղով, սև պղպեղով

Սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղը, սունկը, թողնել այնքան, մինչև ավելորդ հեղուկը գոլորշիանա, ապա համեմել աղով, սև պղպեղով

Մսի յուրաքանչյուր կտորի մեջ 1-ական ճ/գ խճողակ դնել և ռուլետի պես փաթաթել

Թաթախել նախ ձվի, ապա պաքսիմատի մեջ և բոլոր կողմերից տապակել թույլ կրակի վրա

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում