Լոլիկով իտալական ձվածեղ

Լոլիկ և ձու. ահա թե ինչ է հարկավոր Ձեզ հիանալի օրվա սկզբի համար:
Բաղադրիչներ
- 1 հատ մեծ լոլիկ
- 3 հատ ձու
- 50 գ պանիր (պարմեզան և այլ պինդ պանիր)
- աղ
- սև պղպեղ
- համեմունքներ
- ձիթայուղ
Պատրաստման եղանակը
- Լոլիկը կլոր օղակներով կտրատել:

- Ձիթայուղով տապակել՝ երկու կողմից:

- Ձուն, աղը, սև պղպեղը և համեմունքները հարել:

- Ավելացնել տապակված լոլիկի վրա:

- Այնուհետև ավելացնել քերած պանիրը, և թավայի բերանը կափարիչով փակել:


- Թողնել կրակին 3 րոպե մինչև կարմրելը:

Բարի ախորժակ:
