Բաղադրիչներ
6 կտոր խոզի փափկամիս
2 գլուխ կարմիր սոխ
Մանանեխ
2 լոլիկ
3 ատամիկ սխտոր
4 կարտոֆիլ
մայոնեզ
աղ
սև պղպեղ
100 գ պանիր
Պատրաստման եղանակը
Միսը ծեծել, 2 կողմից համեմել աղով, սև պղպեղով

Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, սոխը շրջանաձև կտրատել, 6 կտոր մսին համապատասխան 2-ական կտոր դնել, իսկ միսը շարել սոխի վրա

Յուրաքանչյուր մսի վրա մանանեխ քսել, ավելացնել շրջանաձև կտրատած լոլիկ

Լոլիկներին ավելացնել ճզմած սխտոր, մի պտղունց աղ

Կարտոֆիլն անցկացնել մանր քերիչով, առաջացած հեղուկը քամել և 1-ական ճ/գ ավելացնել լոլիկներին, մայոնեզ քսել

Ծածկել յուղաթղթով (յուղաթուղթը նախապես ճզմել, մի քիչ թացացնել), ապա փայլաթիթեղով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35 րոպե

Ավելացնել քերած պանիր և ևս 7-10 րոպե թողնել ջեռոցում

Զարդարեք մանրացրած կանաչեղենով և մատուցեք )))

Բարի ախորժակ