Բաղադրատոմսեր Թխվածքներ

Անմահական սինաբոններ, որոնց կողքով անտարբեր չեք անցնի

Սինաբոն

Բաղադրիչներ

Խմորի հումք

  • 300 մլ կաթ
  • 5 գր չոր խմորիչ
  • 1 ճաշի գդալ շաքարավազ
  • 150 գր ալյուր

Թթվասերով խառնուրդ

  • 250 գր թթվասեր
  • 50 գր շաքարի փոշի
  • 50 մլ կաթ

Խմոր

  • 500 գր ալյուր
  • 0.5 թեյի գդալ աղ
  • 2 հատ ձու
  • 60 գր շաքարավազ
  • 100 գր կարագ (82% յուղայնությամբ)

Միջուկ

  • 100 գր կարագ (82% յուղայնությամբ)
  • 150 գր շաքարավազ
  • 20 գր դարչին

Պատրաստման եղանակը

Խմորի հումք

  • Ալյուրը մաղել տարայի մեջ, ավելացնել թթխմորը, խառնել:
  • Կաթը տաքացնել (40 աստիճանից ոչ տաք), ավելացնել շաքարավազը:
  • Կաթի կեսը լցնել ալյուրի վրա, խառնել,  այնուհետև աստիճանաբար ավելացնելով  կաթը՝ միավորել ամբողջը: (Կարելի է խառնել նաև հարիչով)
  • Տարան փակել չոր սրբիչով և դնել որևէ տաք վայրում մոտ 30–50 րոպե:

Թթվասերով խառնուրդ

  • Խառնել կաթը, շաքարավազը և թթվասերը մինչև դառնա համասեռ զանգված:

Խմոր

  • Խառնել շաքարավազը և ձուն: Ավելացնել աղը, խմորի հումքը և նորից խառնել:
  • Ավելացնել կարագը (սենյակային ջերմաստիճանի), ալյուրը, և հունցել խմորը:
  • Տեղափոխել տարայի մեջ, փակել չոր սրբիչով և դնել որևէ տաք վայրում մոտ 1–1.5 ժամ:
  • Միջուկի համար խառնել շաքարավազը և դարչինը:
  • Խմորը գրդնակել (մինչև 1 սմ հաստությամբ), վրան քսել մնացած կարագը, և հավասարաչափ լցնել միջուկը:
  • Փաթաթել և բաժանել (ատամի թելով) 3 սմ հաստությամբ կտորների:
  • Ամեն կտորի ծայրը ծալել դեպի  ներքև և դասավորել յուղաթերթի վրա: Փակել չոր սրբիչով և դնել որևէ տաք վայրում մոտ 30–50 րոպե:
  • Եփել ջեռոցում 20–25 րոպե, 180 ջերմաստիճանում:
  • Թխվածքը հանել ջեռոցից, և վրան լցնել թթվասերով խառնուրդը: