Բաղադրատոմսեր Թխվածքներ

Անմահական համեղ թխվածքաբլիթներ՝ Ձեր նախընտրած միջուկով. բաղադրատոմս, որը կարող է պատրաստել անգամ երեխան

Թխբածքաբլիթներ

Բաղադրիչներ

  • 300 գ ալյուր
  • 70 գ շաքարի փոշի
  • 200 գ կարագ
  • 50 գ բուսայուղ
  • 45 գ օսլա
  • վանիլին
  • աղ
  • ջեմ (ըստ նախասիրության)

Պատրաստման եղանակը

  • Կարագը շաքարի փոշու հետ միասին հարել:
  • Ավելացնել վանիլինը և մի փոքր աղ:
  • Ավելացնել բուսայուղը, և հարել:
  • Ավելացնել օսլան, և խառնել:
  • Ավելացնել ալյուրը, և խառնել, որ ստացվի փափուկ խմոր:
  • Ձեռքով ստանալ փոքրիկ գնդիկներ:
  • Մեջտեղում փոսիկ բացել, մեջը լցնել ջեմը:
  • Թխել 180°C ջեռոցում 25-30 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: