Բաղադրիչներ
2 հավի կրծքամիս
աղ
սև պղպեղ
3 ճ/գ ալյուր
ձիթայուղ
60 գ կարագ
3 ատամիկ սխտոր
կանաչ սոխ
2 ճ/գ սոյայի սոուս
2 ճ/գ մեղր
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամսերի վրա խորանարդաձև կտրվածքներ անել, համեմել աղով, սև պղպեղով

Թաթախել ալյուրի մեջ: Թավայի մեջ կարագ դնել և մսերը 2 կողմից կարմրացնել

Ավելացնել մանրացրած սխտոր, սոյայի սոուս, մեղր և թողնել միսը լավ տապակվի

Ավելացնել մանրացրած կանաչ սոխ և վերցնել կրակից

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ