Բաղադրիչներ
350 գ թխվածքաբլիթ
90 գ հալեցրած կարագ
30 մլ կաթ
Կրեմի պատրաստման համար`
1 ձվի դեղնուց
80 գ շաքարավազ
60 գ եգիպտացորենի օսլա
500 մլ կաթ
50 գ սպիտակ շոկոլադ
100 գ մասկարպոնե
Պատրաստման եղանակը
Թխվածքաբլիթը մանրացնել, ավելացնել ձեթ, կաթ, լավ խառնել, բաժանել 2 մասի: Մի մասը լցնել կաղապարի մեջ, ամուր տարածել և մինչև կրեմի պատրաստ լինելը թողնել սառնարում
Կրեմի պատրաստման համար՝ 1 ձվի դեղնուցին ավելացնել շաքարավազ, լավ խառնել, ավելացնել եգիպտացորենի օսլա, կաթ` մաս-մաս, լավ խառնել, դնել կարկին և խառնելով եփել այնքան, մինչև թանձրանա
Վերցնել կրակից, ավելացնել սպիտակ շոկոլադ, մասկարպոնե և լավ խառնել
Լցնել խմորի վրա, հավասարապես տարածել
Ավելացնել թխվածքաբլիթի առանձնացված մասը, հավասարապես տարածել և 4 ժամ թողնել սառնարանում
Կարող եք համտեսել )))
Բարի ախորժակ