Բաղադրիչներ
500 գ հավի սիրտ
200-250 մլ հավի արգանակ
250 գ սունկ
1 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
ձիթայուղ
աղ, սև և կարմիր պղպեղներ
չորացրած ռեհան, ուրց, օրեգանո
2 դափնու տերև
համեմ
Պատրաստման եղանակը
Սունկը տապակել ձիթայուղով։ Երբ առաջացած հեղուկը գոլորշիանա և ոսկեգույն երանգ ստանա՝ ավելացնել աղ, սև պպղպեղ և վերցնել կրակից
Սոխը կիսալուսնաձև կտրատել, 3 րոպե տապակել նույն թավայի մեջ, ավելացնել մանրացրած սխտոր, թողնել 1 րոպե, ավելացնել կարմիր քաղցր պղպեղ, չորացրած ռեհան, ուրց, օրեգանո, լավ խառնել
Սրտերը կիսել կամ պարզապես մի կողմից կտրվածք անել, ավելացնել տապակին։ Ավելացնել 50 մլ հավի արգանակ, թողնել 5-6 րոպե
Ավելացնել տապակած սունկը, արգանակի մնացած մասը, աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, դափնու տերև և թողնել ևռա։ Եռալուց հետո ծածկել կափարիչն ու թողնել քույլ կրակին 35-40 րոպե
Եվս մի քանի րոպե թողնել կրակին առանց կափարիչի, ապա ավելացնել մանրացրած համեմ և վերցնել կրակից
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ