Անհնար է այս աղցանից հագենալ։ Ունի բաղադարիչների իդեալական համադրություն, ինչն անընդհատ ուտել է տալիս։ Լյարդով և բանջարեղենով աղցան

Բաղադրիչներ

500 գ խաշած լյարդ

200 գ գազար

200 գ մարինացված վարունգ

1 գլուխ սոխ

1 ատամիկ սխտոր

2 ճ/գ մայոնեզ

աղ, սև պղպեղ

համեմ, սամիթ

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրատել, տապակել և վերցնել կրակից

Գազարը միջին երկարությամբ կտրատել, տապակել և ավելացնել սոխին

Միսը միջին երկարությամբ կտրատել

Ավելացնել միջին երկարությամբ կտրատած մարինացված վարունգ, մանրացրած համեմ, սամիթ, ճզմած սխտոր

Ավելացնել մայոնեզ, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում