Без рубрики Աղցաններ Բաղադրատոմսեր

Անհավանական հյութեղ և խրթխրթան աղցան կարմիր կաղամբից

Կարմիր կաղամբով աղցան
Գեղեցիկ և խրթխրթան այս աղցանը ամենօրյա հիանալի և պարզ տարբերակ է:

Բաղադրիչներ

  • 400 գ կարմիր կաղամբ
  • 300 գ շամպինիոն
  • 2-3 հատ մարինացված վարունգ
  • 1 հատ սոխ
  • 3 ճաշի գդալ մայոնեզ
  • բուսայուղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  • Սունկը մանր կտրատել և տապակել բուսայուղով:
  • Սոխը մանր կտրատել:
  • Մարինացված վարունգը մանր կտրատել:
  • Կաղամբը մանր կտրատել, վրան աղ ցանել և խառնել:
  • Ավելացնել կտրատված զանգվածին, վրան լցնել մայոնեզ և լավ խառնել:
Բարի ախորժակ: