Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Բոլոր ժամանակների ամենասիրելի և համեղ բանջարեղենային բլղուրով փլավը

Բլղուրով փլավ
Բլղուր պատրաստելու ամենալավ բաղադրատոմսը:

Բաղադրիչներ

  • 2 բաժակ եռացրած ջուր
  • 1 բաժակ բլղուր
  • 2 հատ բուլղարական պղպեղ
  • 2 հատ լոլիկ
  • 1 հատ սոխ
  • 1 հատ գազար
  • 50 գ կանաչ ոլոռ
  • 3 ատամիկ սխտոր
  • 1 կապ մաղադանոս
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Սոխը մանր կտրատել:
  • Գազարը անցկացնել քերիչով:
  • Պղպեղները կտրատել խորանարդներով:
  • Լոլիկները կտրատել:
  • Մաղադանոսը մանր կտրատել:
  • Թավայի մեջ լցնել բուսայուղ, ավելացնել բլղուրը, բովվել թույլ կրակի վրա:
  • Ավելացնել սոխը, տապակել, և խառնել բլղուրին:
  • Ավելացնել բանջարեղենը, համեմել, և լավ խառնել:
  • Լոլիկները և սխտորը շարել վրան:
  • Ավելացնել եռացրած ջուրը, և շոգեխաշել 20 րոպե:
  • Մատուցելիս ավելացնել թարմ կտրատված մաղադանոսը:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: