Բաղադրիչներ
300 գ հավի կրծքամիս
400 գ շամպինյոն
1 գլուխ սոխ
3 մարինացված վարունգ
3 խաշած ձու
35 գ ընկույզ
3 ճ/գ մայոնեզ
աղ
սև և կարմիր պղպեղ
սխտորի փոշի
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը 2 կողմից համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, 2 կողմից տապակել և խորանարդաձև կտրատել
Ընկույզը մի քանի րոպե բովել, ապա կտրատել և ավելացնել հավի մսին
Սունկը կիսալուսնաձև կտրատել, առանց ձեթի տապակել այնքան, մինչև առաջացած հեղուկը գոլորշիանա։ Ավելացնել 1 ճ/գ ձեթ, կիսալուսնաձև կտրատած սոխ, աղ, սև և կարմիր պղպեղներ, սխտորի փոշի, թողնել ոսկեգույն երանգ ստանա, վերցնել կրակից և ավելացնել մյուս բաղադրիչներին
Մարինացված վարունգը, խաշած ձուն խորանարդաձև կտրատել և ավելացնել մյուս բաղադարիչներին։ Ավելացնել մայոնեզ, լավ խառնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ