Ծովախեցգետնի ձողիկներով աղցան
Պատրաստում ենք արագ և համեղ:
Բաղադրիչներ
- 600 գ կաղամբ
- 2 հատ գազար
- 2 հատ վարունգ
- 10 գ մաղադանոս
- 400 գ ծովախեցգետնի ձողիկներ
- 3 թեյի գդալ մանանեխ
- 3 ճաշի գդալ մայոնեզ
- 3 ճաշի գդալ կիտրոնի հյութ
- 4 ճաշի գդալ ձիթայուղ
- 1 թեյի գդալ աղ
- 1 թեյի գդալ շաքարավազ
- 0.5 թեյի գդալ սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Գազարը և կաղամբը քերիչով անցկացնել:
2 Մաղադանոսը մանր կտրատել:
3 Վարունգը բաժանել 2 մասի, միջուկը հեռացնել և մանր կտրատել:
4 Մայոնեզը, մանանեխը, բուսայուղը, շաքարավազը, աղը, սև պղպեղը և կիտրոնի հյութը խառնել:
5 Ծովախեցգետնի ձողիկները մանր կտրատել և ավելացնել:
Բարի ախորժակ: