Անզուգական կարտոֆիլային կոտլետներ. ավելի համեղ քան սովորական կոտլետները

Կարտոֆիլով կոտլետներ
Ամենահամեղ կարտոֆիլային կոտլետները, որ երբևէ փորձել եք:

Բաղադրիչներ

  • 800 գ կարտոֆիլ
  • 2 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա
  • 100 գ պանիր
  • 2 հատ ձու
  • ալյուր
  • պաքսիմատ
  • մաղադանոս
  • խոզապուխտ
  • հոլանդական պանիր
  • աղ
  • սև պղպեղ
  • բուսայուղ

Պատրաստման եղանակը

1 Կարտոֆիլը խաշել, պատրաստել խյուս:
2 Ավելացնել մի փոքր կտրատված մաղադանոս:
3 Ավելացնել օսլան, պանիրը քերել վրան:
4 Ավելացնել աղը և սև պղպեղը, և լավ խառնել: Դնել սառնարանի մեջ 15 րոպե:
5 Ձեռքով ստանալ գնդիկներ, վրան դնել մի քանի շերտ պանիր՝ ըստ նախասիրության, ավելացնել խոզապուխտը, և վրան ավելացնել մի փոքր խյուս, և ստանալ կոտլետի ձևը:
6 Կոտլետները թաթախել ալյուրի մեջ, այնուհետև թաթախել ձվի մեջ, հետո պաքսիմատ ցանել վրան:
7 Տապակել բուսայուղով՝ մինչև վերին շերտը կարմրի:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում