Բաղադրիչներ
1 կգ հավի կրծքամիս
2 ճ/գ ձեթ
2 ճ/գ սոյայի սոուս
1 ճ/գ կիտրոնի հյութ
0,5 թ/գ կծու պղպեղ
աղ
սև պղպեղ
1 թ/գ չորացրած ռեհան, անանուխ
100 գ թթվասեր
50 գ մայոնեզ
0,5 թ/գ օրեգանո, կարմիր քաղցր պղպեղ
2 ատամիկ սխտոր
200 գ պանիր
2-3 լոլիկ
Պատրաստման եղանակը
Ձեթին ավելացնել սոյայի սոուս, կիտրոնի հյութ, կծու պղպեղ, աղ, չորացրած ռեհան, անանուխ և լավ խառնել
Հավի կրծքամիսը բաժանել բարակ շերտերի, ծեծել, ավելացնել պատրաստած սոուսը և թողնել 20 րոպե
Առանձին տարայի մեջ մայոնեզ, թթվասեր, ճզմած սխտոր լցնել, ավելացնել աղ, կարմիր քաղցր պղպեղ, չորացրած ռեհան, օրեգանո և լավ խառնել
Յուրաքանչյուր ֆիլեի վրա 1-ական թ/գ թթվասերային սոուս լցնել, տարածել, ավելացնել քերած պանիր, շրջանաձև կտրտած լոլիկ և ռուլետի պես փաթաթել
Փայտիկի օգնությամբ ամրացնել, թթվասերային սոուսով պատել, տեղափոխել 220°С տաքացրած ջեռոց, թողնել 10 րոպե, ապա իջեցնել ջերմությունը 200°С և թողնել ևս 15 րոպե
Ավելացնել քերած պանիր և ևս 5-10 րոպե թողնել ջեռոցում
Վայելեք )))
Բարի ախորժակ