Այսօր կունենանք շատ գեղեցիկ և համեղ նախաճաշ` պղպեղով և ձվով

Բաղադրիչներ

2-3 կարմիր պղպեղ

3 հատ նրբերշիկ

4 ձու

աղ

սև պղպեղ

150 գ թթվասեր

40 գ ալյուր

մաղադանոս

100 գ պանիր

Պատրաստման եղանակը

Պղպեղները միջին հաստությամբ, շրջանաձև կտրատել, դնել թավայի մեջ

Նրբերշիկները պղպեղի բարձրությամբ կտրատել և 4-ական կտոր դնել պղպեղների մեջ

4 ձվին ավելացնել աղ, սև պղպեղ, ալյուր, մաղադանոս, թթվասեր, քերած պանիր և լավ խառնել

Լցնել թավայի մեջ (այն պետք է ծածկի պղպեղները): Ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 15 րոպե

Շրջել հակառակ կողմի վրա և թողնել ևս 15 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում